Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Անն Բրասեր. «ԵԽ-ն պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը»

Անն Բրասեր. «ԵԽ-ն պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը»
13.04.2015 | 22:07

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին: ԱԺ նախագահը կարևորել է Հայաստան-ԵԽ համագործակցությունը, ԵԽ աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Գալուստ Սահակյանը անդրադարձել է Վեհաժողովում ընդունվող փաստաթղթերին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝ նա հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն 100-րդ տարելիցին ընդառաջ կանդրադառնա պատմական ողբերգությանը և կտա համապատասխան գնահատական:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Գալուստ Սահակյանն առաջարկել է ուղղակիորեն շփվել Լեռնային Ղարաբաղի հետ՝ անկախ կարգավիճակից, քանի որ ԵԽ-ն նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում: Գալուստ Սահակյանը Անն Բրասերին առաջարկել է տեղում հետևել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ Արցախում վաղուց ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատվիրակության գործունեությունը Վեհաժողովում և մեծապես կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարթակներում: Նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է նպաստի, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի երկխոսություն, և հակամարտող կողմերը լսեն միմյանց: Անն Բրասերն անդրադարձել է ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը Հայաստանը դեռ չի ստորագրել: Նա նաև դիմել է ԱԺ նախագահին՝ Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի որոշումների կատարման համար խորհրդարանում հանձնաժողով ստեղծելու խնդրանքով, որն էլ կվերահսկի դատարանի որոշումների կատարման ընթացքը:
ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԱԺ խմբակցությունների, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության, ԱԺ արտաքին հարաբերությունների, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ